Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դամասկոսում պաղեստինցի փախստականների ճամբարի բնակիչներին մարդասիրական օգնություն է տրամադրվել

Դամասկոսում պաղեստինցի փախստականների ճամբարի բնակիչներին 
մարդասիրական օգնություն է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարության օժանդակությամբ պաղեստինցի փախստականների հարցերով զբաղվող գլխավոր միությունը և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների հարցով զբաղվող գործակալությունը Դամասկոսի Յարմուք պաղեստինցիների ճամբարի բնակիչներին մարդասիրական օգնություն են տրամադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օգնության 545 փաթեթների մեջ ընդգրկված են հաց, մուրաբներ, պահածոներ:

Հունվարից մինչև այժմ Յարմուք ճամբարի բնակիչներին տրամադրվել են 38 հազար 527 օգնության փաթեթներ, միևնույն ժամանակ բժշկական փաթեթների թիվը կազմել է 3 հազար 776:

Յարմուք ճամբարի երկու հիվանդներ տեղափոխվել են Դամասկոսի հիվանդանոցներ:

Ավելի վաղ՝ մայիսի 21-ին, Սիրիայում պաղեստինցի փախստականների գլխավոր միությունը Սիրիայի կառավարության աջակցությամբ 800 փաթեթ մարդասիրական օգնություն էր  տրամադրել Դամասկոսի մերձակայքում գտնվող Յարմուք ճամբարի պաղեստինցի փախստականներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]