Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտյոմ Գեղամյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Արտյոմ Գեղամյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կենսագրական տվյալներ 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1980 թ. 10 հունվարի, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ

Կրթություն

 

1997 -2001թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ

2001-2003թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրառուրա 

2003-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա (ասպիրանտուրա)

2006-2007 թթ. – ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

2012-2013 թթ. – Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց

Աշխատանքային գործունեություն

1998-2001թթ. - «Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ

2001թ. – ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական

2001-2002թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական

2002-2004թթ. – ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ

2004-2005թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական

2004-2006թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոնի դասախոս

2005-2006թթ. - «Ամերիա» ՓԲԸ խորհրդատու

2007-2008թթ. - «Լիսամ» ՍՊԸ, իրավաբան

2008թ. - «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ

2008-2011թթ. – ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ

2009-2012թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ, իրավաբան

2013-2014թթ.  – Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող

2014թ. հուլիսի 25-ից` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ       

Զինապարտ է, պահեստազորի շարքային:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]