Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թեհրանում ձերբակալվել են Washington Post-ի հատուկ թղթակիցը եւ ԱՄՆ-ի երկու այլ քաղաքացիներ

Թեհրանում ձերբակալվել են Washington Post-ի հատուկ թղթակիցը եւ ԱՄՆ-ի երկու այլ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի երեք քաղաքացիներ, այդ թվում՝ Washington Post-ի թղթակիցը, երկու օր առաջ ձերբակալվել են Թեհրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին գրել է հրատարակությունը: Արտաքին քաղաքական բաժնի խմբագիր Դուգլաս Ջելը հայտարարել է, որ թերթը արժանահավատ հաղորդումներ է ստացել հուլիսի 22-ի երեկոյան թղթակից Ջեյսոն Ռեզայանի եւ նրա տիկնոջ ձերբակալման վերաբերյալ:

Ռեզայանը Թեհրանում որպես հատուկ թղթակից էր աշխատում 2012 թվականից: Նա ունի Իրանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն: Նրա կինը՝ Իրանի քաղաքացուհի, որը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում մշտական բնակության համար, աշխատում էր որպես Արաբական Միացյալ Ամիրայություններում գրանցված National թերթի թղթակից:

Ամուսինների հետ միասին ձերբակալվել են նաեւ երկու արտահաստիքային լուսանկարիչներ՝ նույնպես ԱՄՆ-ի քաղաքացիներ: Լրագրողների ձերբակալման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]