Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անկարայի կողմից հարված Ադրբեջանին. Թուրքիան վավերացրել է «Հարավային հոսք» նախագիծը

Անկարայի կողմից հարված Ադրբեջանին. Թուրքիան  վավերացրել է «Հարավային հոսք» 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարությունը հաստատել է ռուսաստանյան գազը Եվրոպա փոխադրելու «Հարավային հոսք» նախագծի Թուրքիայի տարածքի հետ կապված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը» զեկույցը, որի համաձայն Սեւ ծովի թուրքական մասի հատակով անցնող գազատարի շինարարության գործընթացում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի ենթադրվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով azpolitika.info լրատվական կայքը, Բաքվում համարում են, որ նախագծի հաստատումով Անկարան հարված է հասցրել Ադրբեջանին, քանի որ այդ նախագծի իրագործման դեպքում ռիսկի տակ կհայտնվի «Nabucco» նախագիծը եւ կնվազի ադրբեջանական գազից Եվրոպայի կախվածությունը:

«Հարավային հոսք» նախագծով կառուցվելիք 931 կմ երկարությամբ գազատարի` Սեւ ծովի թուրքական մասի հատակով անցնող մասի երկարությունը մոտ 470 կմ է: Գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել 2014 թվականի վերջին: Այն անցնելու է թուրքական ափից 110 կմ հեռավորությամբ եւ 2200 մ խորությամբ: Գազատարը ռուսական Անապա քաղաքի մոտ կմտնի Սեւ ծով եւ ցամաք դուրս կգա Բուլղարիայի Վառնա քաղաքի մոտ: Ռուսական գազը Կենտրոնական եւ Հարավային Եվրոպա կփոխադրի South Stream Bulgaria AD ընկերությունը: Ծրագրվում է նախագիծը շահագործման հանձնել 2015 թվականի վերջին: Նախագծի սկզբնական արտահանման ծավալը կկազմի տարեկան 63 մլրդ խմ գազ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]