1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԱԿ-ը Սիրիա օգնություն է ուղարկել առանց Բաշար Ասադի համաձայնության

ՄԱԿ-ը Սիրիա օգնություն է ուղարկել առանց Բաշար Ասադի համաձայնության

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն է ուղարկել Սիրիա՝ առաջին անգամ իր գործողությունները չհամաձայնեցնելով Բաշար Ասադի կառավարության հետ: Սննդամթերքով եւ առաջին անհրաժեշտության իրերով ինը բեռնատարներ հուլիսի 24-ին հատել են թուրք-սիրիական սահմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ը բանաձեւ էր ընդունել, որը թույլ է տալիս Սիրիա մարդասիրական օգնություն հասցնել առանց այդ երկրի կառավարության համաձայնության:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 10,8 մլն սիրիացիներ օգնության սուր կարիք ունեն:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի քան երեք տարի: Այդ ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, 9 միլիոնից ավելի սիրիացիներ հարկադրված են եղել լքել իրենց տները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]