Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի նետաձգության ֆեդերացիան պետք Է քննարկի եվրոպական առաջնության արդյունքները. Նազիկ Ամիրյան

Հայաստանի նետաձգության ֆեդերացիան պետք Է քննարկի եվրոպական առաջնության արդյունքները. Նազիկ Ամիրյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե նետաձգության միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաներն անթերի համարեն Հայաստանում ընթացող նետաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպումը, այսինքն որեւէ բացասական երեւույթ չգրանցեն, ապա հետագայում կքննարկվի Հայաստանում ավելի խոշոր մրցումներ, օրինակ նետաձգության աշխարհի առաջնության անցկացման տարբերակը: 

Այս մասին  «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը:

Նա նշեց, որ ՀՆՖ-ն իր նիստին դեռ պետք Է քննարկի եւ լիարժեք գնահատական տա եվրոպական առաջնությունում Հայաստանի մարզիկների ելույթին, ինչպես նաեւ մշակի իր ապագա անելիքները եւ դրանց համապատասխան աշխատանքային պլան կազմի:

Ամիրյանը նշեց, որ միայն դրանից հետո ՀՆՖ-ն կարող Է քննարկել Հայաստանում նոր միջազգային մրցաշարի անցկացման գաղափարը:

Եթե ներկայիս եվրոպական առաջնության գնահատականների շարքում որեւԷ բացասական գնահատական լինի, ապա Հայաստանի նետաձգության ֆեդերացիան պետք Է եւս 4 տարի միջազգային մրցումներ անթերի անցկացնի, ինչից հետո արդեն իրավունք կունենա նոր խոշոր միջազգային մրցաշարի անցկացման հայտ ներկայացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]