Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի սեղանի թենիսիստուհիները կպայքարեն 9-16-րդ տեղերի համար

Հայաստանի սեղանի թենիսիստուհիները կպայքարեն  9-16-րդ տեղերի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սեղանի թենիսի կանանց թիմը կպայքարի 9-16-րդ տեղերի համար հոլանդական Ռոտերդամ քաղաքում ընթացող համաեվրոպական 2-րդ ուսանողական խաղերի մրցաշարում:

՛Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  մեր թենիսիստուհիներն իրենց առաջին մրցամարտում  0:3 հաշվով զիջել են Ռուսաստանի Կազան քաղաքի, իսկ երկրորդում 1:3 հաշվով՝ գերմանական Հանովեր քաղաքի համալսարանի մարզուհիներին:

Միայն երրորդ մրցավեճում Հայաստանի թենիսիստուհիները 3:1 հաշվով հաղթանակ են տոնել Ֆրանսիայի Պուատյե քաղաքի մարզուհիների նկատմամբ, ինչը նրանց հնարավորություն Է տվել պայքարելու 9-16-րդ տեղերի համար:

Նույն մրցաշարում Հայաստանի պետական տնտեսական համալսարանի ֆուտզալիստները իրենց մեկնարկային խաղում ոչ-ոքի (3:3) խաղացին պորտուգալական Կոիմբրա քաղաքի համալսարանի ուսանողների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]