Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արարատի մարզում ապահովվել է բանջարաբոստանային կուլտուրաների բերքի աճ

Արարատի մարզում ապահովվել է բանջարաբոստանային կուլտուրաների բերքի աճ

ԱՐՏԱՇԱՏ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Արարատի մարզում շարունակվում է բանջարաբոստանային կուլտուրաների բերքահավաքը: Այս տարի հիշյալ կուտուրաների բոլոր տեսակների ցանքատարածություններում ապահովվել է 10 տոկոսի չափով բերքի աճ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, բանջարեղենի ցանքատարածությունները կազմել են 6540 հա, որից լոլիկը` 3200 հա, պղպեղը` 870 հա, սմբուկը` 860 հա, վարունգը` ավելի քան 500 հա, կաղամբը` 245 հա, բոստանային կուլտուրաները` 1772 հա, կարտոֆիլը` 770 հա եւ այլն:

Մարզում որոշ համայնքներ ստացել են կարտոֆիլի առատ բերք, ինչն իրացնում են ներքին շուկայում, միաժամանակ արտահանում ՌԴ` վրացի եւ հայ գործարարների միջոցով: Բանջարեղենի որոշ տեսակներ էլ իրացվում են ներքին շուկայում` մթերվելով  գործարանների կողմից: Տերտերյանի փոխանցմամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պարբերապար այցեր է կատարում մթերող կազմակերպություններ` երկկողմ շահավետ համագործակցության նպատակով, որպեսզի արտադրողը կարողանա խելամիտ գնով իր արտադրանքը հանձնել մթերողին: Մթերման գործընթացը կսկսվի օգոստոսի սկզբին:

Անդրադառնալով այս տարի բերքատվության բարձրացմանը` Տերտերյանը նշեց, որ այն մեծապես պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից գարնանը գյուղացուն շուկայականից ցածր գնով բարձրորակ սերմացու, ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութեր տրամադրելու փաստով:

 Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]