Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում երիտասարդն ընկել է գնացքի տակ

Գյումրիում երիտասարդն ընկել է գնացքի տակ

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչությունը հուլիսի 24-ին  ժամը  21.40-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ Երևան-Գյումրի ուղեմասի 2727 կիլոմետրի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 2-3 րդ կիլոմետրի մոտակայքում, չպարզված հանգամանքերում, էլեկտրագնացքի տակ մոտ 25-30 տարեկան  երիտասարդ է ընկել: Երիտասարդը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՇՄ փրկարարական վարչությունից, ըստ նախնական տվյալների, երիտասարդը հավանաբար գիծն անցել է բջջային հեռախոսով խոսելով և չի նկատել մոտեցող գնացքը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am