Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը չի կարող օրակարգ ձևավորել. ՀՀԿ խոսնակ

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը չի կարող օրակարգ ձևավորել. ՀՀԿ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքական օրակարգը ձևավորված է, ու այն ձևավորողն ու քաղաքական լոկոմոտիվը ազդեցիկ քաղաքական ուժերն են: Այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում բարձրացված հարցերից մեկին: «Չեմ կարծում, որ ինքն ու իր քաղաքական թիմն այն ուժն է, որը թելադրում է Հայաստանում քաղաքական օրակարգ: Ինքն ու իր ղեկաված քաղաքական ուժը մեծ ցանկության դեպքում էլ իրենց դաշնակիցների մոտ ազդեցիկ դժվար թե համարվեն: Դրա համար է այն վերածվել այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Հայաստանի ԵՏՄ-ին անդակմացության համար խոչընդոտ է  ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետերի տեղադրման հարցը, Շարմազանովն ասաց. «Այս թեմայով նոր բան չկա. մեր պետական ներկայացուցիչները հստակ պատասխաններ տվել են արդեն: Մենք ասել ենք, որ Մաքսային միությանն անդամակցությունը  բխում է մեր պետության շահերից, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու պետության անվտանգությունը մեզ համար գերակա խնդիր է: Հայաստանի Հանրապետությունը` որպես ԼՂ Հանրապետության ու ժողովրդի անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որպեսզի խաղաղ բանակցությունները ավարտվեն ԼՂՀ դե յուրե ճանաչմամբ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]