Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գերմանիայում թողարկվել Է Մունդիալում հաղթանակին նվիրված հուշադրամ

Գերմանիայում թողարկվել Է Մունդիալում հաղթանակին նվիրված հուշադրամ

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային բանկը թողարկել Է հատուկ հուշադրամ` նվիրված Բրազիլիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Գերմանիայի ֆուտբոլիստների հաղթանակին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  gazeta.ru կայքը, հուշադրամի մի կողմի վրա պատկերված է 4 ֆուտբոլիստ, իսկ հակառակ կողմի վրա՝՝ ֆուտբոլի աշխարհի բոլոր առաջնությունների լավագույն ռմբարկու,16 գոլի հեղինակ  Միրոսլավ Կլոզեն: Նաեւ նշված Է 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման արդյունքը՝ Գերմանիա-Արգենտինա՝ 1:0:

Մինչ այդ Գերմանիայի դաշնային փոստը թողարկել Էր ֆուտբոլի աշխարհի առաջնությունում գերմանացի ֆուտբոլիստների  հաղթանակին նվիրված նամականիշ :


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]