Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀԿ գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը

ՀՀԿ գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին մասնակցում  են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլայրանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, հիմնադրվել է 1990թ.) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ 1967-1987թթ. ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության մի շարք ակտիվ անդամներ առ այսօր էլ շարունակում են իրենց ուրույն գործունեությունը ՀՀԿ շարքերում եւ ղեկավար կազմում: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է «Ցեղակրոն Ուխտերի» եւ «Ազգային Միացյալ կուսակցության», որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում եւ Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության եւ անկախության գաղափարների ջահակիրները:

Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը կուսակցության Գործադիր մարմինն է, որն ընտրվում է կուսակցության համագումարում` երկու տարի ժամկետով:

Կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]