1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում այս տարի գրանցվել է 6 կոռուպցիոն հանցագործություն

Արցախում այս տարի գրանցվել է 6 կոռուպցիոն հանցագործություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ԼՂՀ տարածքում 1 ավարտված քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 3 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 6 հանցագործություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ԼՂՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջին, հանցագործությունները կատարվել են ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված հետեւյալ հոդվածներով` 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), 322-րդ հոդվածի 1-ին մաս (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 332-րդ հոդված (պաշտոնեական կեղծիք):

Նշված բոլոր հանցագործությունները արձանագրվել են տեղական ինքնակառավարման ոլորտում:

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների` նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետեւյալ կերպ. Քաշաթաղի շրջան` 2 հանցագործություն  (185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ ), Մարտակերտի շրջան` 4 հանցագործություն  (185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ):

Ավարտված 1 քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 3 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 4 անձ, բոլորն էլ պաշտոնատար անձինք են (թվով 1 ավարտված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ): Նշված հանցագործություններով պետությանը պատճառված 1 մլն 723 հազար ՀՀ դրամ նյութական վնասը նախաքննության փուլում լրիվությամբ վերականգնվել է:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 3,3 տոկոս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]