Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելը չի պատրաստվում դադարեցնել կրակը Գազայի հատվածում

Իսրայելը չի պատրաստվում դադարեցնել կրակը Գազայի հատվածում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի ցանկանում դադարեցնել կրակը Գազայի հատվածում՝ նշելով, որ անհրաժեշտ է պաշտպանել Իսրայելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա նաև ավելացրել է, որ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Գազայի հատվածում մինչև անվտանգության և հանգստության հաստատումը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Քաթարի և Թուրքիայի իր գործընկերների հետ՝ կոչ անելով ջանքեր գործադրել Գազայի հատվածում զինադադարի հասնելու համար: Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գործադրել Իսրայելի և Պաղեստինի միջև կրակը հնարավորինս արագ դադարեցնելու ջանքեր:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 24-ին քննարկում է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆան՝ նշելով, որ հույս ունեն, որ ՄԱԿ-ը կընդունի բանաձև, և հարցերը արագ կկարգավորվեն:

Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքում պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության դպրոցի ուղղությամբ իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է 10 մարդ և վիրավորվել ևս 150-ը:

Պաղեստինյան աղբյուրները տեղեկացնում են, որ իսրայելական հարձակման 17-րդ օրը զոհվել է 62 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասել է 765-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]