Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուլուզի հայ համայնքի ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ սփյուռքի նախարարությունում

Թուլուզի հայ համայնքի ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ սփյուռքի 
նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հայ համայնքի ղեկավար Ստեփան Կոժոյանին և Կլոդ Թուլումջյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ստեփան Կոժոյանը և Կլոդ Թուլումջյանը 2007 թվականից Սևանա լճում հետազոտություններ են իրականացնում՝ ուսումնասիրելով լճի էկոհամակարգը, ձկնային պաշարները  և Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Ստեփան Կոժոյանի և Կլոդ Թուլումջյանի՝ Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գաղափարը: Առաջարկվել է հիմնել ջրասուզորդների ուսումնական կենտրոն:

Քննարկվել են Թուլուզի հայ համայնքի 40 աշակերտ ունեցող մեկօրյա դպրոցին, Հայկական մշակութային կենտրոնին վերաբերող, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին համայնքի ակտիվ ներգրավման հետ կապված հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]