Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեծ հարված` Դաղստանում ադրբեջանական կլանին

Մեծ հարված` Դաղստանում ադրբեջանական կլանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանի Նախագահ Ռամազան Աբութալիբովը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակում պաշտոնաթող անել Դերբենդի շրջանի ղեկավար, ադրբեջանական կլանի առաջնորդ Գուրբան Գուրբանովին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով virtualaz.org-ը` Դաղստանի Նախագահը հայտարարել է «Բաց իշխանություն» հեռուստահաղորդման ուղիղ եթերում:

«Մոտ ժամանակում մենք կփոխենք Դերբենդի շրջանի ղեկավարությունը: Այնտեղ շատ երկար ժամանակ իշխանությունը չի փոխվել: Կարծում եմ` ղեկավարության փոփոխությունը օգտակար կլինի»,- նշել է ինքնավար հանրապետության նախագահը:

Գուրբան Գուրբանովը Դերբենդի շրջանը ղեկավարում է 1998 թվականից` փոխարինելով իր հորը` Սեիդ Գուրբանովին, որը շրջանը ղեկավարել էր 25 տարի: Գուրբանովների ընտանիքը շատ մոտ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ:

Դերբենդի շրջանի մոտ 100 հազար բնակչության 60 տոկոսը ադրբեջանցիներ են, 18 տոկոսը` լեզգիներ, 9 տոկոսն էլ` թաբասարանցիներ:

Մեկնաբանելով Ռ.Աբութալիբովի այդ հայտարարությոընը, դաղստանցի քաղաքագետ, Ռուսաստանի լեզգիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար կազմի անդամ Ռուսլան Գերեեւն ասել է, որ Գուրբանովների կլանը մեծ ազդեցության հնարավորություններ ունի Դաղստանի հարավում:

«Դեռեւս 90-ականներից Գուրբանովների ընտանիքը ամրապնդել է իր դիրքերը տեղի բիզնես կառույցներում: Արդյունքում` օգտագործելով իրենց ազդեցության լծակները, տասնյակ տարիներ նրանք վերահսկողության տակ են պահել Դաղստանի հարավը»,- ասել է նա: Գերեեւի կարծիքով` Գուրբանովների կլանի ներկայացուցչին պաշտոնաթող անելու պատճառը «չափից ավելի քաղաքական անկախությունն ու Ադրբեջանի ղեկավարության հետ սերտ հարաբերություններն են»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am