Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նորոգման աշխատանքներ են սկսվել Հայաստանի ռուսական ռազմակայանի միջնակարգ դպրոցում

Նորոգման աշխատանքներ են սկսվել Հայաստանի ռուսական ռազմակայանի 
միջնակարգ 
դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի թիվ 19 դպրոցի միջնակարգ դպրոցում ուսումնական տարվա ավարտից հետո «Սլավյանկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կապալառուները ձեռնամուխ են եղել նորոգման-վերականգնման աշխատանքներին: Մինչեւ նոր ուսումնական տարվա սկսվելը շինարարները պլանավորում են վերականգնել եւ նորոգել միավորման զինծառայողների բնակելի օբյեկտները, ուսումնակրթական հաստատությունները, զինվորական կլինիկական հոսպիտալը, թանգարանը եւ Գյումրիի զինվորական կայազորի տարածքում գտնվող տասից ավելի տարբեր ծառայողական օբյեկտներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատուտությունում սովորում են զինծառայողների, ռազմակայանի քաղաքացիական անձնակազմի, ինչպես նաեւ զինվորական այն թոշակառուների երեխաները, որոնք ցանկություն են հայտնել ապրելու համար մնալ Հայաստանի Հանրապետությունում: 2013-2014 ուստարում դպրոցում սովորել Է ավելի քան 600 աշակերտ: Ամեն տարի դպրոց ընդունվում եւ այն ավարտում Է ավելի քան հարյուր երեխա:

Հայկական կողմը Գյումրիի թիվ 19 դպրոցին ժամանակավոր օգտագործման համար անհատույց տրամադրել Է անհրաժեշտ շենքեր, կացարաններ եւ դպրոցամերձ հողամասեր, որոնք ծառայում են ուսումնական գործընթացի, արտադասարանական դաստիարակչական աշխատանքի եւ դպրոցականների արտադրական ուսուցման կազմակերպմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]