1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանը ռեսուրսներ ունի ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի կառուցողական դարձնելու համար. Ղարիբաշվիլի

Վրաստանը ռեսուրսներ ունի ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի կառուցողական 
դարձնելու համար. Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին ասել Է, որ Վրաստանը ռեսուրսներ ունի Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի կառուցողական դարձնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքականությունը ողջախոհ ու պրագմատիկ քաղաքականությունն Է, որը կողմնորոշված Է դեպի իրական արդյունքներ եւ, ամենագլխավորը, հաշվի են առնված Վրաստանի պետական ու ազգային շահերը: Մարդիկ, ովքեր փորձում են խանգարել հավասարակշռված հարաբերություններին, երկրի թշնամիներն են: Մենք այդ հարաբերություններն ավելի կառուցողական դարձնելու ռեսուրս ունենք»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում՝ «Քաղաքականության ժամանակը» ծրագրում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը պայմանավորված Է կառուցողական երկխոսության քաղաքականությամբ, որն սկսել Է վարել Վրաստանի կառավարությունը: 

«Մենք սկսել ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների նոլմալացումը, վարչապետի ներկայացուցիչ ենք նշանակել դեռ Բիձինայի (Իվանիշվիլի) ժամանակ: Այդ կառուցողական քայլերը տվել են իրական արդյունքներ. Ռուսաստանը բացել Է շուկան, որը երկար տարիներ փակ Էր վրացական ապրանքների համար, եւ սկսվել Է ջերմացման քաղաքականությունը: Ես նկատի ունեմ տեխնիկական հարաբերությունները, մասնավորապես, մշակութային ու առեւտրա-տնտեսական հարաբերությունները»,-ասել Է Ղարիբաշվիլին: 

Ինչպես նշել Է վարչապետը, Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանի ռազմավարական գործընկերների առաջարկությունն Է եղել:

«Այն քաղաքականությունը, որը մենք սկսեցինք վարել Ռուսաստանի նկատմամբ, ես նկատի ունեմ կառուցողական երկխոսության ռեժիմը Ռուսաստանի իշխանությունների հետ հարաբերությունների նորմալացման համար, մեր ռազմավակական գործընկերների՝ Ամերիկայի եւ եվրոպական երկրների, առաջին հանձնարարականն Էր»,-ասել Է Ղարիբաշվիլին:  

Դրա հետ մեկտեղ նա հավելել Է, որ «Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններում առաջընթաց չկա»:

«Մենք սկզբունքային ու անզիջում կլինենք հարամարտությունների հարցում, որոնք վերաբերում են Աբխազիային եւ (Հարավային) Օսիային»,-նշել Է Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]