1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քրդական գործակալությունը Մոսուլի ողբերգությունը նմանեցրել է Հայոց ցեղասպանությանը

Քրդական գործակալությունը Մոսուլի ողբերգությունը նմանեցրել է Հայոց 
ցեղասպանությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ճնշումների ենթարկված քրիստոնյաների հարցերով աշխատանքներ տանող «Միջազգային հանրությունը` հանուն մարդու իրավունքների» կազմակերպության խոսնակ Մարտին Լիսենթինն Իրաքի Մոսուլ քաղաքում քրիստոնյաների նկատմամբ իսլամիստ ահաբեկիչների գործողությունները նմաեցրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:  Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է քրդական ANF լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ քրիստոնյաները 100 տարի է` ականատես չեն եղել նման ողբերգության: Լիսենթինը երախտագիտություն է հայտնել քրիստոնյաներին պաշտպանության տակ առած իրաքյան Քրդստանին եւ Հորդանանին: Նա ասել է, որ եթե քրդերի կողմից վերահսկվող տարածքներում իսլամիստների գործած կոտորածներից մազապուրծ քրիստոնյաների վրանային ճամբարներ չկառուցվեին, ողբերգությունը շատ ավելի խորը կլիներ:

Գործակալությունը հայտնել է, որ մինչեւ 2003 թվականը Մոսուլում մոտ 200 հազար քրիստոնյաներ է բնակվել, իսկ ներկայում այնտեղ անգամ մեկ քրիստոնյա չի մնացել: «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներից եւ մահվան սպառնալիքներից փախած հայերը, ասորիները, եզդիները ապաստան են գտել Իրաքի քրդական մասում»,- հայտնել է գործակալությունը:

Գործակալությունը նաեւ հայտնել է, որ Մոսուլի քրիստոնյաների ողբերգության նկատմաբ Թուրքիան, Քաթարը եւ Սաուդյան Արբաիան շարունակում են լռություն պահպանել:

2003 թվականին Իրաքում սկսված պատերազմից առաջ երկրում 1,5 մլն քրիստոնյաներ էին բնակվում, որոնցից 200 հազարը` Մոսուլում: Այժմ ամբողջ Իրաքում 300 հազարից ավելի քրիստոնյա չի մնացել, որոնց մեծ մասն ապաստանել է իրաքյան Քրդստանում, հայտնել է քրդական լրատվական գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]