Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիդեռլանդներ են մեկնել Boeing-ի զոհերի մարմիններով բեռնված եւս երկու ինքնաթիռներ

Նիդեռլանդներ են մեկնել Boeing-ի զոհերի մարմիններով բեռնված եւս երկու 
ինքնաթիռներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիական Boeing-777-ի ավիաաղետի 74 զոհերի մարմիններով բեռնված եւս երկու ինքնաթիռներ են Խարկովի օդանավակայանից մեկնել Նիդեռլանդներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը:

«Ուղարկվել Է 74 կոնտեյներ՝ ավիաաղետից զոհվածների մարմիններով ու մարմնամասերով: Ինքնաթիռները վայրԷջք կկատարեն Նիդեռլանդների Թագավորության Էյնդհովեն քաղաքում»,-նշել են Խարկովի մարզային պետվարչակազմում:

Միջազգային փորձագետները, որոնց թվում կան Նիդեռլանդների, Ավստրալիայի, Մալայզիայի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի մասնագետներ, շարունակում են զոհվածների մարմինների զննման եւ նրանց Նիդեռլանդներ փոխադրելուն նախապատրաստելու աշխատանքը: 

Հուլիսի 23-ին «Խարկով» օդանավակայանից Նիդեռլանդներ են մեկնել առաջին երկու ինքնաթիռները՝ ավիաաղետից զոհվածների 40 մարմիններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]