Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բնապահպանության նախարարությունն ու Անդրսահմանային միացյալ քարտուղարությունն ընդլայնում են համագործակցությունը

Բնապահպանության նախարարությունն ու Անդրսահմանային միացյալ 
քարտուղարությունն ընդլայնում են համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության (ԱՄՔ) տարածաշրջանային գրասենյակի պատասխանատու Սերվի Նաբուրսին և հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արմեն Գևորգյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «ԱՄՔ և ՀՀ բնապահպանության նախարարությունը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունեն: ԱՄՔ-ն մեծապես նպաստել է մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների և անդրսահմանային ծրագրերի իրականացմանը և այսուհետ ևս ակնկալում ենք ակտիվ համագործակցություն»:

Սերվի Նաբուրսը ևս ողջունել և շնորհավորել է նորանշանակ նախարարին, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի նոր ղեկավար Գրիշա Հովհաննիսյանին և հույս հայտնել, որ նոր կազմով ևս առաջիկայում կշարունակվի արդյունավետ համագործակցությունը նախարարության և ԱՄՔ-ի միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]