Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հնդիկ վիրաբույժները հեռացրել են դեռահասի 232 ատամները

Հնդիկ վիրաբույժները հեռացրել են դեռահասի 232 ատամները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մումբայ քաղաքի JJ Hospital հիվանդանոցի վիրաբույժները յոթժամյա բարդագույն վիրահատության արդյունքում հեռացրել են 17-ամյա Աշիք Գավայիի ռեկորդային քանակությամբ ատամներ՝ 232 հատ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղական Times of India թերթը՝ վկայակոչելով հիվանդանոցի մի աղբյուր:

Շուրջ 18 ամիս առաջ դեռահասը դիմել Էր ատամնաբույժի՝ ստորին ծնոտի աջ մասի ցավի եւ ուռածության գանգատով: Բուլդհանա քաղաքի, որտեղ ապրում Է Գավային, հիվանդանոցում բժիշկները չեն կարողացել պարզել տկարության պատճառը եւ հիվանդին ուղարկել են Մումբայի հիվանդանոց. որտեղ վիրաբուժական միջամտությունց հետո վիրաբույժները հիվանդի լնդի տակ տեսել են տարբերի չափերի տասնյակ ատամներ:    

Ստոմատոլոգիական բաժանմունքի գլխավոր բժիշկ Սունադա Դհիվարե Փալվանքարը հայտնել Է, որ հիվանդի վերջնական ախտորոշումն Է՝ համալիր օդոնտոմա: Ավելի ուշ նա հավելել Է. «Մենք կարծում Էինք, թե դա սովորական վիրահատություն կլինի, բայց հենց որ մենք կտրվածք արեցինք, տեսանք բազմաթիվ մանր ատամներ, որոնք ներաճել Էին ծնոտոսկրի մեջ»:    

Պատմելով վիրահատության մանրամասնությունների մասին՝ բժիշկը թերթին հայտնել Է, որ, բացի մարգարտահատիկի չափի փոքր ատամներից, վիարբույժներն ստիպված են եղել հեռացնել մի քանի բավականին խոշոր գոյացություններ, որոնք արտաքուստ մարմարի կտորներ Էին հիշեցնում:

Մումբայի բժիշկների տվյալներով՝ ավելի վաղ ստոմատոլոգները մեկ վիրահատության ժամանակ միաժամանակ հեռացրել են 37 ատամից ոչ ավելի: JJ Hospital-ում վիրահատությունը, նրանց կարծիքով, հավակնում Է համաշխարհային ռեկորդի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]