Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դատախազը պահանջել Է մեղավոր ճանաչել Հրաչյա Հարությունյանին եւ նրան դատապարտել յոթ տարվա ազատազրկման

Դատախազը պահանջել Է մեղավոր ճանաչել Հրաչյա Հարությունյանին եւ նրան 
դատապարտել յոթ տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազը պահանջել Է ճանապարհատրանսպորտային պատահարի համար մեղավոր ճանաչել ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին, որի մեքենան անցյալ տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկի մերձակայքում բախվել Է երթուղային ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել Է 18 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պետական մեղադրողը հայտարարել Է հուլիսի 24-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանում կայացած դատաքննության ընթացքում: Նրա խոսքով՝ մահացու ՃՏՊ-ում Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մեղքն ամբողջովին ապացուցված Է դատական հետաքննության ընթացքում:

Հանցագործության փաստը չի վիճարկում դատավարության կողմերից ոչ մեկը: Դատախազի խոսքով՝ հավաքված բոլոր ապացույցները լիովին հաստատում են մեղադրյալի մեղքը տեղի ունեցած ՃՏՊ-ում:

Դատախազը պահանջել Է Հրաչյա Հարությունյանին դատապարտել յոթ տարվա ազատազրկման: Բացի այդ, մեղադրող կողմը խնդրել Է նրան երեք տարով զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Դատախազը գտնում Է, որ մեղադրյալը պետք Է պատիժը կրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Նա նշել Է, որ հետաքննությամբ ապացուցված Է Հարությունյանի մեղքը Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը) եւ 327-րդ հոդվածով (փաստաթղթերի կեղծումը, դրանց պատրաստումն ու իրացումը), հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]