Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրաքի նախագահ է ընտրվել Ֆուադ Մասումը

Իրաքի նախագահ է ընտրվել Ֆուադ Մասումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի խորհրդարանը հուլիսի 24-ին երկրի նախագահ է ընտրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, երկրի նախագահ է ընտրվել Քրդստանի դաշինքի ներկայացուցիչ Ֆուադ Մասումը: Նա հավաքել է 30 ձայն՝ այդպիսով առաջ անցնելով մրցակից Բարհամ Սալեհից, ով հավաքել էր 23 ձայն:

Նախատեսված էր նախագահի ընտրություններն անցկացնել հուլիսի 23-ին, սակայն դրանք տեղի չեն ունեցել տարաձայնությունների պատճառով: Ավելի վաղ խորհրդարանի նախագահ Սալիմ ալ Ջուբուրին բացահայտել էր, որ նախագահ ընտրվելու ավելի քան հարյուր թեկնածուներ կան:

Իրաքում գործող Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահին ընտրում է արդեն կազմավորված խորհրդարանը` 30 օրվա ընթացքում: Իրաքի Նախագահը հիմնականում կատարում ներկայացուցչական գործառույթ, իսկ իշխանությունը փաստացի գտնվում է վարչապետի ձեռքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]