1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախնական տվյալներով՝ Air Algerie-ի կործանված ինքնաթիռի ուղեւորներից 80-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են

Նախնական տվյալներով՝ Air Algerie-ի կործանված ինքնաթիռի ուղեւորներից 80-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական տվյալներով՝ հուլիսի 24-ին Նիգերում կործանված Air Algerie-ի ավիաընկերության ինքնաթիռի 116 ուղեւորներից 80-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ալժիրի հեռուստատեսությանը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Air Algerie-ի ավիաընկերությունը կորցրել Է կապն իր ինքնաթիռներից մեկի հետ, որը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքից՝ Ուագադուգուից, մեկնել Էր Ալժիրի մայրաքաղաք Ալժիր: Ավիափոխադրողի տեղեկատվության համաձայն՝ օդային դիտարկման ծառայությունները օդանավի հետ կապը կորցրել Էին թռիչքից 50 րոպե անց:

Swiftair իսպանական ավիաընկերությունը հաղորդել Է, որ անձնակազմի բոլոր անդամները՝ երկու օդաչուն եւ սպասարկող անձնակազմի չորս անդամները, Իսպանիայի քաղաքացիներ են:  McDonnell Douglas MD-80 օդանավը պատկանում Էր Swiftair իսպանական ավիաընկերությանը, սակայն դրա օպերատորը Air Algerie-ն Է:

Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի տրանսպորտի գործերի պետքարտուղար Ֆրեդերիկ Կյուվիլիեն, Փարիզում ստեղծվել Է ճգնաժամային շտաբ կառավարության եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: «Տեղեկատվություն ենք հավաքում ուղեւորների ու նրանց քաղաքացիության վերաբերյալ»,-հայտարարել Է պաշտոնյան, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]