Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը խորհրդարանին Է ներկայացրել կառավարության նոր կազմը՝ նրան վստահություն հայտնելու համար

Վրաստանի նախագահը խորհրդարանին Է ներկայացրել կառավարության նոր կազմը՝ 
նրան վստահություն հայտնելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել Է կառավարության նոր կազմի վերբերյալ վարչապետի դիմումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է նախագահի վարչակազմը:

Ինչպես պարզաբանել են նախագահի մամուլի ծառայությունում, երկրի առաջին դեմքի կողմից ստորագրված փաստաթուղթն ուղարկվել Է խորհրդարան, որը կքննարկի նախարարների կաբինետի նոր կազմին վստահություն հայտնելու հարցը:

Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը պարտավոր Է այդ հարցը քննարկել յոթնօրյա ժամկետում, սակայն արդեն հայտնի Է, որ ընթացակարգը կարագացվի եւ կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու հարցի շուրջ քվեարկությունը օրենսդիր մարմնում կկայանա հուլիսի 26-ին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, հանրապետության գյուղատնտեսույթան նախարարի պաշտոնում ներկայացվել Է Օթար Դանելիան, պատիժների իրագործման նախարարի պաշտոնում՝ Գեորգի Մղեբլիշվիլին, մշակույթի նախարարի պաշտոնում՝ Միխայիլ Գիորգաձեն, ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում՝ Դավիթ Շավլիաշվիլին եւ սփյուռքի գործերի պետնախարարի պաշտոնում՝ արդեն նախկին նախարարի տեղակալ Գելա Դումբաձեն:

Ինչ վերաբերում Է հարկադիր վերաբնակների, փախստականների եւ տարաբնակեցման գործերի նախարարությանը, ապա այն կգլխավորի Սոզար Սուբարին, որն ավելի վաղ պատիժների իրագործման նախարարն Էր: Կառավարությունում Է մնում նաեւ տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարի պաշտոնից ազատված Էլգուջա Խոկրիշվիլին, որն աշխատանքը կշարունակի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում:

Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության կազմում կադրային փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես Էր եկել հուլիսի 21-ին անցկացված արտակարգ մամուլի ասուլիսում, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]