Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մանկական նոր ալիք»-ի հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը ջանասիրաբար պատրաստվում է մրցույթին

«Մանկական նոր ալիք»-ի հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը 
ջանասիրաբար պատրաստվում է մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական նոր ալիք-2014» հեղինակավոր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ 12-ամյա Դավիթ Վարդանյանը օգոստոսի 5-19-ը կմեկնի Ղրիմ՝ մասնակցելու մրցույթին: Մանկական տոնին պատանին կմեկնի հաղթական դափնին Հայաստան բերելու ակնկալիքով: Բուն մրցույթը կանցկացվի օգոստոսի 16-18-ը: «Մանկական նոր ալիք-2014»-ի շրջանակում տեղի կունենան երկու մրցութային օրեր և մրցանակաբաշխության ու փակման արարողություն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Վարդանյանի մայրը՝ Արմինե Վարդանյանը տեղեկացրեց, որ պատանին Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոն կմեկնի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի և ծնողների ուղեկությամբ:

«Այս պահի դրությամբ Դավիթը մրցութային երկու օրերին հանդես կգա Արտյոմ Հակոբյանի «Լուսավորական» և Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգերով, սակայն հնարավոր է, որ այնտեղ երգերը փոփոխվեն: Դավիթը շատ է չարչարվում, աշխատում է, փորձեր անում, անգամ պարի է գնում, որպեսզի ավելի պլաստիկ լինի»,-նշեց Արմինե Վարդանյանը:

Դավիթ Վարդանյանը «Նոր ալիք»-ում հաղթելու մեծ հավատ ունի: «Ցանկանում եմ գնալ և շատ լավ ելույթ ունենալ, որպեսզի բոլորին դուր գա: Ինչու ոչ` հաղթելու համար եմ գնում»,-մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր Դավիթը: Փոքրիկն այս տարի, հավանաբար, կփորձի մասնակցել հայաստանյան «Մանկական Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին: Հույս ունի, որ այս անգամ գոնե կհաջողվի հաղթել, և ինքը Հայաստանը կներկայացնի նաև այդ մրցույթում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]