Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԱՀԿ ՄԽ-ն անհանգստացած է հայ-ադբեջանական սահմանին խաղաղ բնակիչների սպանություններով

ԵԱՀԿ ՄԽ-ն անհանգստացած է հայ-ադբեջանական սահմանին խաղաղ բնակիչների 
սպանություններով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության, բռնությունների սրացման, այդ թվում` հայ-ադբեջանական սահմանի շփման գծում խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին նշվում է հուլիսի 23-ին համանախագահների տարածած հաղորդագրությունում:

ՄԽ համանախագահները կոչ են արել կողմերին դժբախտ իրավիճակներից խուսափելու հանձնառություն ստանձնել և զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա: Երկու երկրների ԱԳ նախարարներին նաև կոչ է արվել մեղմել ստեղծված լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պայմաններին:

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել են նաև երկու երկրների նախագահների մակարդակով հնարավոր հադիպման օրակարգային հարցեր` ընդգծելով դրա կարևորությունը խաղաղ բանակցությունների առաջընթացի գործում: Քննարկումներ են եղել նաև Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ:

«Համանախագահները շարունակում են դիտարկել անվտանգության շուրջ վստահության ամրապնդման միջոցառումների հնարավորությունները և ժողովուրդների միջև փոխշփմանն ուղղված ծրագրերը: Նրանք կարծում են, որ նման ծրագրերը նպաստում են վստահության հաստամանը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության համար»,- ասվում է հաղորդագրությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին հանդիպումներ են ունցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է քննարկումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]