Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առանց վարորդական վկայականի վարողներն այսուհետ կտուգանվեն նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով

Առանց վարորդական վկայականի վարողներն այսուհետ կտուգանվեն նվազագույն 
աշխատավարձի եռապատիկի չափով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդները կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով` հնգապատիկի փոխարեն: Այս նոր կարգավորումն ամրագվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված տարբերակում, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 26-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասը «վարելու իրավունք չունեցող անձանց» բառերից հետո լրացվել  է «, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականով» բառերով, ինչպես նաև նույն մասի «քսանապատիկի» բառը փոխարինվել է «հիսնապատիկի» բառով: Բացի այդ, հոդվածը լրացվել է 6-րդ մասով, ուր նշվում է, որ նույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ և ավելի անգամ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի եռապատիկի չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]