Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նետաձգության Եվրոպայի առաջնությունում ամենահաջողակը Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականներն են

Նետաձգության Եվրոպայի առաջնությունում ամենահաջողակը Ֆրանսիայի եւ 
Գերմանիայի հավաքականներն են

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Արշալույս գյուղի «Արա եւ Այծեմնիկ» մարզական ակումբում  շարունակվում Է նետաձգության  Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարում առայժմ ամենահաջողակը Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականներն են, որոնք համոզիչ հաղթանակներ տոնեցին, մասնավորապես,  Ռուսաստանի,  Իսպանիայի, Բելառուսի, Լեհաստանի թիմերի նկատմամբ:

Ինչպես  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , հաջող են հանդես գալիս նաեւ Թուրքիայի նետաձիգները:

Ֆրանսիայի եւ Գերմանիայի թիմերը հաջող են մասնակցում ինչպես տղամարդկանց, այնպես Էլ կանանց մրցաշարերին: Մասնավորապես, Ֆրանսիայի կանանց թիմը 6:0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին::

Այսօր Հայաստանը այս մրցաշարում մասնակից չուներ: Գոհար Շահնազարյանը մրցասպարեզ դուրս կգա հուլիսի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]