Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ը դադարեցրել են ռազմական գործողությունները Գազայի թեժ կետերում

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ը դադարեցրել են ռազմական գործողությունները Գազայի 
թեժ 
կետերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները Գազայի երկու թեժ կետերում դադարեցվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կողմերը նման քայլի են դիմել, որպեսզի թույլատրեն շտապօգնության մեքենաներին դուրս հանել վիրավորներին: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Սեսիլիա Գոյնը նշել է, որ շտապօգնության 7 մեքենաներից բաղկացած շարասյունը և ԿԽՄԿ 2 մեքենաներն արդեն մտել են Շեջայ, մի խումբ մեքենաներ մտել են Խան Յունիս:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել է հուլիսի 8-ին: Տասնվեց օրվա ընթացքում Իսրայելի հարձակման հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը Գազայի հատվածում արդեն հասել է 651-ի: Նրանց թվում 161-ը երեխաներ են, 66-ը՝ կանայք: Վիրավորվների թիվը կազմել է 4040:

Իսրայելական բանակը այսօր հայտարարել է իր երկու զինվորների զոհվելու մասին: Միևնույն ժամանակ, ավելի քան 150 վիրավոր զինվորներ համապատասխան բուժում են ստանում Իսրայելի հիվանդնաոցներում: Նրանցից 7-ի վիճակը ծանր է: Ռազմական գործողությունների 16 օրվա ընթացքում իսրայելական քաղաքների ռմբակոծության հետևանքով 29 զինծառայող և 2 քաղաքացի է զոհվել, ավելի քան 400-ը վիրավորվել է:

Նախօրեին Իսրայելի ուղղությամբ արձկավել է ավելի քան 90 հրթիռ: Իսկ 16 օրվա ընթացքում արձակված հրթիռների թիվը կազմել է 2100:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]