Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը կարող Է հավակնել նետաձգության 2017 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելուն. Մարիո Սկարցելի

Հայաստանը կարող Է հավակնել նետաձգության 2017 թվականի  աշխարհի 
առաջնությունն ընդունելուն. Մարիո Սկարցելի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի նետաձգության  ֆեդերացիայի` WEA-ի նախագահ Մարիո Սկարցելին արդեն երկար ժամանակ Է, ինչ գլխավորում Է այս մարզական կառույցը: Երեւանում տեղի ունեցած WEA-ի հաշվետու-ընտրական համաժողովում նա վերընտրվեց իր պաշտոնին:

 «Արմենպրես»-ի թղթակիցը բացառիկ հարցազրույց վերցրեց Սկարցելիից:

- Պարոն Սկարցելի, թույլ տվեք շնորհավորել Ձեզ WEA-ի նախագահի պաշտոնին վերընտրվելու առիթով:

- Շնորհակալություն: Թույլ տվեք, որ ես էլ շնորհավորեմ Հայաստանի նետաձգության ֆեդերացիային` Եվրոպայի առաջնության լավ կազմակերպման եւ ընթացքի առիթով:

Ես արդեն այցելել եմ Հայաստան, երբ ձեր երկիրը եվրոպական Գրան պրի կարգի մրցաշար անցկացրեց եւ դա լավ փորձ Էր Հայաստանի նետաձիգների համար, քանզի մի բան Է Գրան պրի կազմակերպել, մեկ այլ բան՝ Եվրոպայի առաջնություն: Շատ հաճելի Է , որ Հայաստանը միջազգային մրցումների անցկացման առումով ակտիվություն Է ցուցաբերում:  Ես կցանկանամ այս առիթով հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ տիկին Նազիկ Ամիրյանին:

-Բոլոր միջազգային փորձագետները միաձայն նշում են, որ նետաձգության հեղինակությունը ամբողջ աշխարհում աճում Է:

-Դա իրոք  այդպես Է, եւ այն հանգամանքը, որ  Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել 39 երկրների 300-ից ավելի մարզիկներ՝ դրա  վկայությունն Է:

Սա այն մարզաձեւն Է, որի  զարգացման համար  բավականին լուրջ ջանքեր պետք Է գործադրել, եւ մեզ համար շատ հաճելի Է, որ այն ակտիվ զարգանում Է, այդ թվում՝ Հայաստանում: Նետաձգության միջազգային ֆեդերացիային անդամակցում են 170 երկրների  ազգային ֆեդերացիաներ:

2012 թվականին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի նետաձգության մրցումներն այնքան մեծ հետաքրքրություն Էին առաջացրել, որ անհնար Էր այդ մրցումների տոմս գնել: 

- Ձեր կարծիքով, որքանո՞վ Է սուր մրցակցությունը նետաձգությունում:

- Սա մարզաձեւ Է բոլորի համար, եւ բոլորին հավասար իրավունքներ Է ընձեռում: Բավական Է ասել, որ այսօր առաջատար թիմերից մեկը՝ Իտալիան, պարտություն Է կրել միջազգային վարկանիշային ցանկում 16-րդ տեղը զբաղեցնող Նորվեգիայի հավաքականից: Սա պերճախոս փաստ Է:

- Հայաստանի նետաձգության ֆեդերացիան ապագայում իր մոտ արդեն համաշխարհային առաջնություն ընդունելու ի՞նչ հնարավորություն ունի:

 -Ես կարող եմ ասել, որ 2015 եւ 2016 թվականի նետաձգության աշխարհի առաջնությունների մայրաքաղաքները արդեն որոշված են, իսկ 2017թվականինը ՝ դեռ ոչ: Այնպես որ Հայաստանը կարող Է հավակնել նետաձգության  2017թ. աշխարհի առաջնության անցկացմանը:

Իմ կողմից ասեմ, որ ինչպես ես, այնպես Էլ նետաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ուգուր Էրդեները շատ գոհ է Հայաստանում Եվրոպայի առաջնության կազմակերպման մակարդակից:

-Եթե հակիրճ ներկայացնեք նետաձգությունը, ապա ի՞նչ կասեք:

-Նետաձգությունը գեղեցիկ մարզաձեւ Է: Այն բոլորի` սկսած 8-ից եւ մինչեւ 80-տարեկան մարդկանց համար է: Ճիշտ Է, այն բավականին բարդ Է, եւ միջազգային մակարդակի հասնելու համար անհրաժեշտ Է օրական 8-10 ժամ մարզվել:

-Շնորհակալություն հարցազրույցի համար:

 

Զրուցեց Զավեն Վարդանյանը  

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]