Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մայրաքաղաքի 200 վթարային կախովի պատշգամբ կհիմնանորոգվի համայնքային բյուջեի հաշվին

Մայրաքաղաքի 200 վթարային կախովի պատշգամբ կհիմնանորոգվի համայնքային 
բյուջեի հաշվին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շարունակվում է վթարային շենքերի պատշգամբների հիմնանորոգման ծրագիրը: Սա սոցիալական բնույթի է ծրագիր է, որը քաղաքապետարանը կատարում է: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: «Քաղաքապետարանն ամենևին պարտավորություն չուներ մարդկանց անձնական սեփականության կախովի պատշգամբները վերանորոգել, բայց, հաշվի առնելով, որ դրանք վտանգ են ներկայացնում ընդհանուր տարածքի, մարդկանց կյանքի, շրջակա միջավայրի համար, որոշեց այդ աշխատանքը կատարել: Բացի այդ, առկա էր սոցիալական խնդիր, քանի որ մարդիկ ի վիճակի չէին վերանորոգել դրանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կամո Արեյանը` հավելելով, որ ընթացիկ տարում 200 պատշգամբ հիմնանորոգման կենթարկվի համայքնային բյուջեի հաշվին:

«59 շենքերից 7-ում աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, 21-ն ավարտվել է արդեն»,- նշեց պաշտոնյան:

Նա առանձնակի անդրադարձավ վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրին: «Ունենք  470 ընտանիք, որոնք կանգնած են այդ կարիքի շեմին. պահանջվում էր ընդամենը 5.6 միլիարդ դրամ: 2014 թվականի բյուջեում 2.7 միլիարդ դրամ նախատեսված է շենքներ կառուցելու համար: Մենք պետք է կառուցենք չորս շենք: Այս տարի ավարտ չենք ունենա այս ծրագրի մասով, ավարտը կլինի 2015-ին»,- եզրափակեց Կամո Արեյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]