Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԿԽՄԿ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

ԿԽՄԿ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական դիվերսանտներից մեկի մահվան առիթով Ադրբեջանի իշխանությունների` հայտարարությամբ հանդես գալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Իրականում նման բան չկա, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մենք բանակցություններ ենք վարում, երկխոսում իշխանությունների հետ, բայց մեզ վերագրված հղումը սխալ է»,- ընդգծեց Ամատունին` վերահաստատելով, որ թյուրըմբռնում կա, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նման հայտարարությամբ հանդես չի գալու: 

Արդբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե իբր Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտրարել է, որ Քարվաճառ ներթափանցած դիվերասանտի սպանության առիթով ադրբեջանական իշխանությունները ԿԽՄԿ-ի հետ հանդես կգան հայտարարությամբ:

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունն`ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում` խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]