1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կապանի նախակրթարաններում հաճախ կբեմադրվեն տիկնիկային ներկայացումներ

Կապանի նախակրթարաններում հաճախ կբեմադրվեն տիկնիկային ներկայացումներ

ԿԱՊԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի նախակրթարաններն այսուհետ հնարավորություն ունեն իրենց սաների մասնակցությամբ բեմադրելու տիկնիկային ներկայացումներ: Փոքրիկների համար հարմարեցված, երեք մատի շարժումներին համապատասխանեցված, հեքիաթի հերոսների կերպարներով տիկնիկները մանկապարտեզներին նվիրում է «Տիկնիկ» ՀԿ-ն:

«Մեր հովանավոր «Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից ստացել ենք կարի մեքենա, ձեռք ենք բերել անհրաժեշտ նյութեր եւ սկսել ենք փոքր չափերի տիկնիկների «արտադրությունը», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կազմակերպության նախագահ Գրիշա Մարգարյանը, ով նաեւ խոստովանեց, որ դա իրենց նկարչի, դերձակի համար սկզբում դժվար էր, քանի որ նման աշխատանք առաջին անգամ էր արվում իրենց կողմից:  Կազմակերպության նախագահի տեղեկացմամբ` իրենք իրենց համար տիկնիկներ չեն կարում, քանի որ իրենց տիկնիկները «մասնագիտացված» են, որոնց ձեռք են բերում մայրաքաղաքից կամ ԱՄՆ-ից՝ հովանավոր կազմակերպության կողմից: Քաղաքի նախակրթարաններում նման նախաձեռնությունից շատ գոհ են, քանի որ փոքրիկները տիկնիկային ներկայացումներ շատ են սիրում, իսկ դրանց ցուցադրության համար ունեցած տիկնիկները  մաշված են եւ չեն համապատասխանում հեքիաթների ու ժամանակակաց մուլտհերոսների կերպարներին: Գրիշա Մարգարյանի հավաստմամբ, տիկնիկների, այսպես ասած, «արտադրության» մեջ «Տիկնիկ» ՀԿ-ն արդեն հմտացել է եւ առաջիկայում  քաղաքի բոլոր 13 մանկապարտեզներին կտրամադրի տիկնիկներ: 

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]