Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ի իշխանությունները ընդջրյա հյուրանոց են կառուցելու զբոսաշրջիկներին գրավելու համար

ԿԺԴՀ-ի իշխանությունները ընդջրյա հյուրանոց են կառուցելու զբոսաշրջիկներին 
գրավելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսկորեական Վոնսան քաղաքում զբոսաշրջության զարգացման շրջանակներում կառուցելու են ընդջրյա հյուրանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին գրել Է բրիտանական Guardian թերթը: Ստորջրյա հյուրանոցը, ծաղկանոցը, միջազգային կոնֆերենց-սրահը, ցուցահանդեսային տաղավարը եւ մարզադաշտը տեղավորվելու են Կալմա թերակղզում:

Այդ տեղեկատվությունը հավաստել են ԱՄն-ում հաստատված Uri Tours տուրիստական ընկերությունում, որն զբաղվում Է Հյուսիսային Կորեա զբոսաշրջիկներ ուղարկելով: «Մենք արդեն Փենյանի մեր գործընկերների հետ համաձայնեցրել են Վոնսանում ընդջրյա հյուրանոց կառուցելու պլանները»,-հրատարակությունը մեջբերել Է ընկերության աշխատակցուհի Անդրեա Լիի խոսքը:    

Նրա խոսքով՝ ներկայում «երկրի իշխանությունները քննարկում են շինարարության մանրամասները»:

Առայժմ աշխարհում ընդամենը գոյություն ունի գործող հինգ ստորջրյա հյուրանոց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]