Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքապետարանն օրակարգում է պահում Աջափնյակի մետրոյի կառուցումը

Քաղաքապետարանն օրակարգում է պահում Աջափնյակի մետրոյի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարում արտաքին ներդրումների միջոցով մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման ուղղությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: «Երկու կայարան է նախատեսվում կառուցել Աջափնյակ վարչական շրջանում` դեպի «Արմենիա» բժշկական կենտրոն ուղղությամբ` շարունակությամբ Գևորգ Չաուշի արձան-հրապարակ»,-նշեց փոխքաղաքապետը:

Նրա հավաստմամբ` այս հարցն արդիական է և երբեք օրակարգից դուրս չի գա: «Քաղաքապետի նախաձեռնությամբ` կառավարության ներկայացուցիչների հետ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բանակցություններ է վարում բանկային կառույցների հետ ֆինանսական աղբյուրները և մեխանիզմները ճշտելու ուղղությամբ»,- ասաց Կամո Արեյանը:

Նրա խոսքով` ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել ոչ թե պետական միջոցների, այլ ներդրումային աղբյուրների հաշվին. դրանք կարող են լինել վարկավորման, դրամաշնորհների, փոխադարձ շահավետ ծրագրերի տեսքով: «Բոլոր ուղղություններով աշխատանք տարվում է: Մասնավորապես, Ասիական զարգացման և Եվրոպական բանկերի հետ հենց այս պահին քաղաքապետարանի կողմից իրականացվում են բանակցություններ` ներդրումների ծավալները և ժամկետները ճշտելու ուղղությամբ»,- փաստեց փոխքաղաքապետը:

Կամո Արեյանի ներկայացմամբ` քննարկումների սկիզբը խոստումնալից է, և որոշակի առաջընթացի դեպքում հանրությանը կտեղեկացնեն արդյունքների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]