Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օլանդը հերքել Է իր ծննդյան օրը նշանակված հարսանիքի մասին լուրերը

Օլանդը հերքել Է իր ծննդյան օրը նշանակված հարսանիքի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հուլիսի 23-ին հերքել Է իր ընկերուհու՝ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ իբր նախատեսված հարսանիքի վերաբերյալ հաղորդագրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Europe-1 ֆրանսիական ռադիոկայանը:

«Դա կլինի իմ ծննդյան օրը եւ ուրիշ ոչինչ: Կարող եք ինձ նվեր անել: Բայց չարժե նվերներ բերել այլ առիթով»,-հայտարարել Է նա ռադիոկայանի եթերում:

Ավելի վաղ Parisien թերթը հայտնել Էր, որ Օլանդը պատրաստվում Է Ժյուլի Գայեի հետ հարաբերությունները պաշտոնապես օրինականացնել օգոստոսին՝ արձակուրդի ժամանակ: Հինգերորդ հանրապետության ղեկավարի արձակուրդը կսկսվի օգոստոսի 5-ին եւ կտեւի ընդամենը տասն օր: «Արդեն երեք ամիս խոսակցություններ են ծավալվում, որ նա (Օլանդը) Ժյուլի Գայեի հետ ամուսնություն կկնքի օգոստոսի 12-ին»,-հրատարակությանն ասել Էր Սոցիալիստական կուսակցությունից իրազեկ մի աղբյուր: Օգոստոսի 12-ին Օլանդը նշելու Է իր 60-ամյակը: 

Հունվարի կեսին Closer տաբլոիդը հրապարակել Էր նյութ՝ լուսանկարներով, որոնք Ֆրանսիայի նախագահի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի սիրային կապի ապացույցն Էին դարձել: Այդ հարաբերությունների փաստը նախագահը չի ժխտել, հայտարարելով միայն, որ քաղաքացիական կնոջ՝ ֆրանսիացի լրագրողուհի Վալերի Թրիերվեյլերի հետ իրենք կյանքի ծանր փուլ են անցնում: Ավելի ուշ Օլանդը հայտարարել Է, որ վերջ Է դրել Թրիերվեյլերի հետ իր հարաբերություններին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]