Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականները պարզել են, որ չքնած ուղեղը հիշողություններ Է «հնարում»

Գիտնականները պարզել են, որ չքնած ուղեղը հիշողություններ Է «հնարում»

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քնի պակասը մարդուն դարձնում Է մոռացկոտ եւ նույնիսկ կարող Է «հիշողություններ» առաջացնել իրադարձությունների մասին, որոնք իրականում չեն եղել: Դա ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի եւ Միչիգանի նահանգի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Science հանդեսում:

Հետազոտության ընթացքում դրա մասնակիցները չեն քնել 24 ժամ կամ քնել են 5 ժամից պակաս: Դրա հետեւանքով նրանք ավելի վատ են հիշել որոշակի իրադարձության՝ մոդելավորված «կողոպուտի» մանրամասները, քան քունն առած կամավորները:  

«Մենք պարզել ենք, որ հիշողության խանգարումներն ուժեղանում են քնի պակասից,- պարզաբանել Է հետազոտողներից մեկը՝ դոկտոր Քիմբեռլի Ֆեննը:- Այն մարդիկ, ովքեր մի քանի գիշեր շարունակ քիչ  են քնում, երկարաժամկետ հեռանկարում կարող են ավելի հակված լինել հիշողության հանգարումների: Վտանգը չի ծագում պարզապես մեկ անքուն գիշերվա հետեւանքով»:   

Հետազոտողները նշում են, որ 7 – 8 ժամից պակաս տեւողությամբ քունն արդեն յուրատեսակ «համաճարակ» Է դարձել մարդկության համար: Գիտնականները քնատությունը կապում են այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարախտը, հիպերտոնիան եւ Ալցհայմերի հիվանդությունը: Բացի դրանից, հաճախ քնի պակասով են բացատրվում տրանսպորտային պատահարները եւ տեխնածին աղետները:  

Գիտնականները հայտարարում են, որ հայտնագործողությունը մեծ նշանակություն ունի քրեական հետաքննությունների համար. սթրեսի պատճառով վատ քնած վկան կարող Է սխալվել հանցագործին ճանաչելիս: Հետազոտությունն օգտակար Է նաեւ առօրյա կյանքի համար, նշել Է The Telegraph-ը: Եթե ձեր երկրորդ կեսն ինչ-որ իրադարձություն չի հիշում կամ հիշում Է բնավ ոչ այն, զայրանալ չարժե. ամեն ինչում կարող Է մեղավոր լինել քնատությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]