Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարության աջակցությամբ մասնավորն Արմավիրում կկառուցի 30 հա ջերմոցային տնտեսություն

Կառավարության աջակցությամբ մասնավորն Արմավիրում կկառուցի 30 հա 
ջերմոցային տնտեսություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության օժանդակությամբ մասնավորն Արմավիրի մարզում նախատեսում է կառուցել 30 հա ջերմոցային տնտեսություն` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Այդ նպատակով կառավարությունը «ԳՐԻՆՀԱՈՒԶ» ՍՊԸ-ի կողմից 2014 թվականի հուլիսի 10-ից մինչև 2015 թվականի հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգի մինչև 2017 թվականի հուլիսի 10-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 30 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը կներդնի 8.1 մլրդ դրամ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի ներդնել ֆրանսիական և հոլանդական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.72 մլրդ դրամի արտադրանք (2015թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ և ԵՄ:

Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 65 աշխատատեղ (ջերմոցային տնտեսության ամբողջական հզորությամբ աշխատելու դեպքում)` միջին աշխատավարձը կազմելով 2015թ.` 125, 2016թ.` 130 և 2017թ.`135 հազ. դրամ:

«Ջերմոցային տնտեսության կառուցումը և շահագործումը կհանդիսանա ևս մեկ քայլ ՀՀ գյուղմթերքների նկատմամբ ձևավորված պահանջարկի և առաջարկի կշիռների փոփոխության գործում` օգտագործելով ընկերության ունեցած ռեսուրսները կգրանցվի գյուղատնտեսության ճյուղում լուրջ առաջընթաց»,- նշված է կառավարության հուլիսի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am