Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքի» առաջին մրցութային օրը հանդես կգա 10-րդ համարի ներքո

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքի» առաջին մրցութային օրը հանդես կգա 10-րդ համարի 
ներքո

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, հանդես կգա 10-րդ համարի ներքո: Այս մասին հայտնի դարձավ «Նոր ալիք»  մրցույթին ընդառաջ՝ հուլիսի 22-ի երեկոյան անցկացված բացման համերգ-երեկոյի ընթացքում տեղի ունեցած վիճակահանության ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ձինտարի» համերգասրահում անցկացված երեկոն վարեցին Լերա Կուդրյավցևան, Սերգեյ Լազարևը, Լիպան, Ալեքսանդր Ռևան, Աննա Սեմենովիչը, Ստաս Կոստյուշկինը, որոնք իրենց հումորներով զվարճալի պահեր պարգևեցին ակնդիրներին:Ելույթ ունեցան ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղերը, այդ թվում՝ նաև երեկոյի հատուկ հյուր, շվեդացի հայտնի երգիչ Ուլան: Հայ ակնդիրը հնարավորություն ստացավ համերգը դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

Համերգային երեկոյի մեկնարկին մրցույթի ստեղծման գաղափարի հեղինակներից կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշեց, որ արդեն 13-րդ անգամ մեկնարկում է «Նոր ալիք» մրցույթը:

«Մինչ երեկ բոլոր երաժիշտները և մարդիկ համոզված էին, որ երաժշտությունը սահմաններ չունի, սակայն Լատվիայի արտաքին գործերի նախարարի ջանքերի «շնորհիվ» նմանատիպ սահմաններ հայտնվեցին: Դրա հետևանքով մեր երեք գործընկերները՝ ՌԴ երեք ժողովրդական արտիստներ Վալերիան, Իոսիֆ Կոբզոնը և Օլեգ Գազմանովը չկարողացան Լատվիա գալ և ավտոմատ կերպով մասնակցել մրցույթին: Սա մեզ համար շատ ցավալի է, որովհետև բոլոր արտիստները պատրաստում էին հատուկ բացառիկ համարներ: Մանավանդ, երբ մենք Ռայմոնդ Պաուլսի հետ այս նախագիծը սկսելիս պայմանավորվեցինք, որ այն ոչ թե քաղաքական, այլ երաժշտական մրցույթ է: Մեր առաջին արձագանքն էր չեղյալ համարել մրցույթը, սակայն ի՞նչ իրավունք ունենք, երբ մարդիկ ամբողջ տարի սպասում են այս նախագծին: Իհարկե, մենք իրավունք չունեինք»,-նշեց Իգոր Կրուտոյը`անդրադանալով Լատվիայի իշխանությունների կողմից «Նոր ալիք»-ի ժյուրիի անդամներ և հյուրեր Վալերիայի, Իոսիֆ Կոբզոնի և Օլեգ Գազմանովի մուտքն արգելելու փաստին և ներողություն խնդրելով երեք արտիստներից այս փաստի պատճառով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը «Ձինտարի»-ի բեմից կարդաց Լատվիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Վեշնյակովը: Նախագահը շնորհավորել էր մրցույթի բացման կապակցությամբ` ընդգծելով, որ «Նոր ալիք»-ը նոր ուղիներ է բացել շատերի համար, և այդպես էլ կշարունակվի:

 

«Նոր ալիք» մրցույթին այս տարի մասնակցում է 16 երգիչ և երգչուհի՝ 13 երկրից: Մասնակիցներն իրենց դրոշակակիրների ուղեկցությամբ դուրս եկան «Ձինտարի»-ի բեմ: Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ռուբենյանն առաջինը հայտնվեց բեմում: Բոլոր մասնակիցները միասին երգեցին Յուրմալային նվիրված երգը: Երեկոյի ավարտն ուղեկցվեց գեղեցիկ հրավառությամբ:

Ավելի վաղ՝ Յուրմալայից «Արմենպրես»-ի հետ զրույցում մեր մասնակից Սոնա Ռուբենյանը տեղեկացրել էր, որ մրցութային երկրորդ օրը հանդես կգա 6-րդ, իսկ երրորդ օրը՝ 13-րդ համարի ներքո: Մրցույթն Յուրմալայում այս տարի կանցկացվի հուլիսի 22-27-ը: Այն հայ ակնդրի համար հեռարձակում է «Շանթ» հեռուստաընկերությունը: Մրցութային համերգների հեռարձակումից  բացի, նախատեսվում է ցուցադրել օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն կընձեռեն ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին: Մրցույթի կանոնադրության համաձայն, մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ: Երաժշտական պրոդյուսեր Անդրեն տեղեկացրել էր, որ Սոնան կկատարի Մայլի Սայրուսի «Wrecking Ball»-ը, ինչպես նաև Մհերի հետ կներկայացնի Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հեղինակային երգի երեկոյի ընթացքում կհնչի Ազատ Հակոբյանի «Կարոտ» ստեղծագործությունը:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարիԱռաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թ. ՅուրմալայումՄրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսածամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ըորի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]