Ռոնալդուն նախատեսում Է դեռ երկար մնալ ֆուտբոլում
21:39, 22 Հուլիս 2014
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբի եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել Է, որ մտադիր Է դեռ երկար մնալ ֆուտբոլում:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , վկայակոզելով Goal.ru կայքը:
«Ներկայումս ես գտնվում եմ շատ լավ մարզավիճակում , վնասվածքս ինձ գրեթե չի անհանգստացնում եւ ես պատրաստ եմ դեռ 6-7 տարի լավագույնս խաղ ցուցադրել»,-ասել Է Ռոնալդուն:
Նա նշել Է, թե շատ գոհ Է, որ իր թիմերի կազմում կպայքարի 5-6 մրցանակների համար եւ պատրաստ Է ֆուտբոլային խաղադաշտերում նորից արժանի ելույթներ ունենալ` վերջերս Բրազիլիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի անհաջող մասնակցությունից հետո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում