Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 9 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց

Մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 9 ուղևորներ տեղափոխվել են 
հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության պողոտայի և Ն. Զարյան փողոցի խաչմերուկում մարդատար ավտոբուսը բախվել է սյանը, որի հետևանքով վնասվածքներ ստացած 9  ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Բոգդան» մակնիշի, 3489L պետհամարանիշի N 267 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է E 320 մակնիշի, 34 AS 555 պետհամարանիշով «Մերսեդեսին» (վարորդ Տիգրան Վարդապետյան), դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակի սյանը, ինչից Ս. Մ.-ն` ծնվ. 1963թ., Ա. Խ.-ն` ծնվ. 1998թ., Լ. Հ.-ն` ծնվ. 1959թ., Ա. Հ.-ն` ծնվ. 1959թ., տեղափոխվել են 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 5 ուղևոր տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վերաբերյալ հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]