Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյուղնախարարը Մեծ Մասրիկի անասնապահական տնտեսություններին առաջարկեց կաթը վաճառել ողջամիտ գներով

Գյուղնախարարը Մեծ Մասրիկի անասնապահական տնտեսություններին առաջարկեց  կաթը վաճառել ողջամիտ գներով

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ  : Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց համայնքի ղեկավարի, ավագանու եւ նորաստեղծ գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի անդամների հետ, առաջարկեց համայնքի ներսում  արտադրվող կաթը միջնորդներին կամ մթերող կազմակերպություններին չվաճառել գործող շուկայական գներից էժան գներով, երբ տեղեկացավ, որ գյուղացիները կաթը մթերողներին հանձնում են կիլոգրամը 140 դրամով: «Ձեզ մոտիկ Ակունք գյուղում ես տեղեկացա, որ տեղի կաթի վերամշակման գործարանը շրջակա համայնքերի անասնապահական տնտեսություններից կաթը մթերում է 160  դրամով: Մեկ լիտր կաթի մեջ քսան դրամ գումար կորցնելը պատկառելի թիվ է կազմում արտադրողի համար: Դուք այլընտրանք ունեք արդեն եւ հանգիստ կարող եք մերժել այն մթերողներին, ովքեր կաթը փորձում են գնել ավելի էժան գներով: Ուստի, առաջարկում եմ գտնել այն կազմակերպություններին, ովքեր համեմատաբար բարձր գներով կգնեն ձեր արտադրանքը, թեկուզ հենց հարեւան Ակունքում: Հիմա բոլոր խոշոր մթերողներն էլ կաթի մեծ ծավալներ մթերելու կարիք ունեն, անհոգ եղեք եւ մի թույլ տվեք նրանց` ձեզ էժան գին թելադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  շեշտեց Սերգո Կարապետյանը: Գյուղացիներն էլ խնդրեցին գյուղնախարարին` աջակցել իրենց տեղում գյուղմթերքների վերամշակման հնարավորություն ստեղծելու համար, որի դեպքում արդեն վերամշակված մթերքը շատ ավելի բարձր եւ շահեկան գին կունենա:

Խոսրով  Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]