Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂՀ Աժ խմբակցությունները եւ պատգամավորական խումբը հայտարարություն են տարածել Լեւոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ

ԼՂՀ Աժ խմբակցությունները եւ պատգամավորական խումբը հայտարարություն են 
տարածել Լեւոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Աժ «Դաշնակցություն»,  «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն»   պատգամավորական խումբը հայտարարություն են տարածել գործարար եւ բարեգործ Լևոն Հայրապետյանի Մոսկվայում կալանավորման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հայտարարությունում ասված է.

«Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն
Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ,
դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան
մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու
համար:

Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում
նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լեւոն
Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում իրականացրել է
բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական
զարգացմանը:

Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի
խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաեւ Լեւոն
Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ
բարձրակիրթ անձնավորություն, Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով,
համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի`
պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:

Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված
ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ
համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն
Հայրապետյանի անմեղությունը»:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am