1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանի մի շարք ՀԿ-ներ կոչ են արել բազմակողմ հետաքննություն իրականացնել Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման գործով

Վրաստանի մի շարք ՀԿ-ներ կոչ են արել բազմակողմ հետաքննություն 
իրականացնել 
Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման գործով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել էն Վրաստանի իրավապահ մարմիններին` կոչ անելով բացահայտել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա հարձակումն ու պատժել մեղավորներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով GHN.ge-ն, համատեղ հայտարարության մեջ հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ միջադեպը կարող է կատարված լինել էթնիկ եւ հոգեւոր հողի վրա:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ միջադեպը հասարակական մեծ իրարանցում է առաջացրել, կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել բազմակողմ հետաքննություն եւ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին»,- ասված է 19 հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ:

Հուլիսի 19-ի երեկոյան հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Վրաստանի ՆԳՆ-ն կատարվածը որակել է կենցաղային միջադեպ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]