Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ինդոնեզիայի նախագահական ընտրություններում հաղթանակ Է տարել Ջակարտայի նահանգապետ Ջոկո Վիդոդոն

Ինդոնեզիայի նախագահական ընտրություններում հաղթանակ Է տարել Ջակարտայի նահանգապետ Ջոկո Վիդոդոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջակարտայի հատուկ մայրաքաղաքային օկրուգի նահանգապետ Ջոկո Վիդոդոն հաղթանակ Է տարել Ինդոնեզիայի նախագահի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալները:

Ինդոնեզիայի 34 նահանգներից 33-ում քվեաթերթիկների հաշվելու ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Ջոկո Վիդոդոն, որը ինդոնեզացիների մեծամասնությանը հայտնի Է Ջոկովի կարճ անվամբ, հավաքել Է ընտրողների ձայների 53,15 տոկոսը: Նրա մրցակիցը՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Պրաբովո Սուբիանտոն, ստանում Է ձայների 46,85 տոկոսը: Բոլոր քվեաթերթիկների հավման արդյունքները, ինչպես սպասվում Է, կհրապարակվեն այսօր ավելի ուշ: Սակայն, ինչպես նշում են ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, դրանք որեւԷ ազդեցություն չեն կարողանա գործել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա:  

Ինդոնզիայում ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 9-ին: Սակայն աշխարհի ամենամեծ կղզեխմբի տարածքում ընտրատեղամասերի ցրվածության պատճառով ձայների հաշվումը տեւել Է մի քանի շաբաթ: 

Նախագահական մրցարշավի հաղթողը՝ 53-ամյա Ջոկո Վիդոդոն, քաղաքական Էլիտաների հետ չկապված «ժողովրդական քաղաքական գործչի» իմիջ ունի: Նա ծնվել Է Ճավա կղզում հյուսնի ոչ հարուստ ընտանիքում: 12 տարեկանից Վիդոդոն սկսել Է աշխատել՝ վաստակելով իր առաջին գումարները: Հաջ Մադի համալսարանի անտառտնտեսության ֆակուլտետն ավարտելուց հետո նա երկար ժամանակ զբաղվում Էր կահույքի բիզնեսով:

2005 թվականին Վիդոդոն ընտրվել Է իր հայրենի քաղաքի Սուրակարտի քաղաքագլուխ, որի բնակչությունը կես միլիոն Էր: Քաղաքում անցկացվող սոցիալական բարեփոխումները մեծապես նպաստեցին սկսնակ քաղաքական գործչի ժողովրդականությանը: Օրինակ, նրա նախաձեռնությամբ Սուրակարտում բժշկական ապահովագրության համակարգ մտցվեց բոլոր բնակիչների համար: Վիդոդոն քաղաքագլուխ վերընտրվեց 2010 թվականին՝ ստանալով ընտրողների ձայների 90 տոկոսը: Իսկ 2012 թվականի սեպտեմբերի 20-ին դարձավ Ջակարտայի հատուկ մայրաքաղաքային օկրուգի նահանգապետը:

Քաղաքական գործիչը շատ հասարակ Է հագնվում, սիրում Է կրել մարզակոշիկներ եւ երաժշտության բոլոր ոճերից նախընտրում Է հեւի-մետալը: Նա հպարտանում Է, որ շատ ժամանակ Է անցկացնում հետնախորշերում եւ քաջատեղյակ Է հասարակ ինդոնեզացիների ակնկալիքներին:

Վիդոդոն ամուսնացած Է, ունի երեք երեխա: Նախագահի պաշտոնին նա առաջադրվել Է Ինդոնեզիայի դեմոկրտական կուսակցության կողմից, որը հաղթանակ Է տարել ապրիլյան խորհրդարանական ընտրություններում: Նրան նաեւ աջակցել են Ժողովրդական խղճի կուսակցությունը, Ազգային դեմոկրատական կուսակցությունը եւ Ազգային զարթոնքի կուսակցությունը:

Վիդոդոյի հետ զույգով՝ որպես փոխնախագահի պաշտոնի թեկնածու, առաջադրվել Էր Ինդոնեզիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Յուսուֆ Կալլան: Նրան չի կարելի նորեկ համարել մեծ քաղաքականության մեջ, նա 2004-ից մինչեւ 2009 թվականը արդեն եղել Է Ինդոնեզիայի փոխնախագահը՝ աշխատելով ներկայում հեռացող նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոյի թիմում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]