1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանն ու Հանոյը կխորացնեն գործընկերային հարաբերությունները

Երևանն ու Հանոյը կխորացնեն գործընկերային հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հուլիսի 22-ին հանդիպում է ունեցել Հանոյի ժողովրդական կոմիտեի քարտուղար Նգույեն Տհե Տհաոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում, ընդգծելով Հայաստանի և Վիետնամի միջև հաստատված ջերմ և բարեկամական հարաբերությունները, կողմերը քննարկել են երկու երկրների մայրաքաղաքաների միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես, Երևանի և Հանոյի միջև համագործակցության հնարավորությունները առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային-հումանիտար ոլորտներում: Զրուցակիցներն ընդգծել են համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը:

Դեսպան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Քարտուղարին հանդիպման համար և նրան փոխանցել Երևանի քաղաքապետի՝ Հայաստանի մայրաքաղաք այցելելու հրավերը: Ռաիսա Վարդանյանը երկու մայրաքաղաքաների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման, ինչպես նաև քաղաքների կենսագործունեության տարբեր ոլորտներում համագործակցության ձևավորման համար առաջարկել է քննարկել տարբեր ոլորտների մասնագետների փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունը:

Նգույեն Տհե Տհաոն իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունների զարգացման աճող տեմպերի կապակցությամբ, ինչի վառ ապացույցն է համարել Վիետնամում ՀՀ դեսպանության բացումը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումով Երևանի և Հանոյի միջև հարաբերությունները ևս կթևակոխեն որակապես նոր փուլ:

Քարտուղարը գոհունակությամբ է ընդունել Երևան այցելելու հրավերը և իր հերթին Երևանի քաղաքապետին հրավիրել է Հանոյ՝ համոզմունք հայտնելով, որ անմիջական հանդիպման ընթացքում հնարավոր կլինի կոնկրետացնել համագործակցության հետ կապված բոլոր հարցերը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հետևողական քայլեր իրականացնել` նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]