Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և American Express ընկերությունը թողարկել են American Express® Cashback քարտը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  և American Express ընկերությունը թողարկել են 
American Express® Cashback քարտը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express® Cashback քարտը նոր ինովացիոն քարտային պրոդուկտ է, որը թույլ է տալիս քարտապաններին կառավարել իրենց միջոցները, միաժամանակ կուտակել CASHBACK՝ վճարային գործարքների  դիմաց փոխհատուցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, CASHBACK-ի հնարավորությունն առավել շահավետ է դարձնում այս քարտով ամենօրյա անկանխիկ գնումները, քանի որ CASHBACK-ը իրականացվում է Հայաստանում կատարված բոլոր վճարումների համար:

American Express® Cashback  քարտը Հայաստանում American Express ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի:  Քարտապանները հնարավորություն կունենան օգտվել մի շարք շահավետ առաջարկներից. American Express Cashback քարտը քարտատերերին հնարավորություն է տալիս  ստանալ 1% CASHBACK  Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց և 2% CASHBACK  Հայաստանյան մի շարք սուպերմարկետներում: Կախված հաճախորդի ֆինանսական պահանջներից՝ American Express Cashback քարտի համար դիմելիս հաճախորդը կարող է ընտրություն կատարել՝ քարտը օգտագործել իր միջոցները ուղղակի տնօրինելու համար կամ ընտրել օվերդրաֆտի ստացման հնարավորություն ընձեռող քարտ:

American Express Cashback քարտատերերը կարող են օգտվել նաև American Express Selects միջազգային համակարգի հատուկ առաջարկներից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: American Express Cashback քարտը տրամադրվում է ինչպես հայկական դրամով, այնպես էլ եվրոյով և ԱՄՆ դոլարով: American Express Cashback քարտի տարեկան սպասարկման միջնորդավճարը կազմում է 6000 ՀՀ դրամ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express Cashback քարտ ձեռք բերելու համար կարելի է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ  կամ  լրացնել  online դիմում  այստեղ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել` ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ակբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը:

 

2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ  բանկային խումբը դարձավ ԱԿԲԱ բանկի հիմնական բաժնետեր: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները, վարկային ներդրումները, սեփական կապիտալը և ավանդների ծավալը  2014թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ համապատասխանաբար կազմում են ՝ 264.6 մլրդ ՀՀ դրամ (640.2մլն ԱՄՆ դոլար) 178մլրդ ՀՀ դրամ (430.6մլն ԱՄՆ դոլար) , 53մլրդ ՀՀ դրամ (128.2մլն ԱՄՆ դոլար), 109.6մլրդ  ՀՀ դրամ (265.1 մլն ԱՄՆ դոլար):

Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  5 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 49-ի: Բանկն ունի 1060 աշխատակից այն պարագայում, երբ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]