Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պահուստավորվող միջոցների ավելացումը բացասական է ազդել բանկերի շահույթի վրա. «Ամերիաբանկ»-ի ֆինանսական տնօրեն

Պահուստավորվող միջոցների ավելացումը բացասական է ազդել բանկերի շահույթի 
վրա. «Ամերիաբանկ»-ի ֆինանսական տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկային համակարգի շահույթի նվազումը պայմանավորված է պահուստավորման համար օգտագործվող միջոցների ավելացմամբ, որը խոսում է վարկերի որակի որոշակի վատթարացման մասին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ամերիաբանկ»-ի տնօրենների խորհրդի անդամ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` խոսելով Հայաստանի բանկայի համակարգի միտումների մասին: «Բանկային բիզնեսն այսօր Հայաստանում ամենամրցակցայինն է, և բանկերը շատ դեպքերում փորձում են նվազեցնել ռիսկի նկատմամբ պահանջները, որպեսզի կարողանան շուկան ընդլայնել: Դա արդեն բացասական է անդրադարձել շատ բանկերի վրա: «Ամերիաբանկ»-ը մինչ այժմ փորձել է չփոխել ռիսկի պարամետրերը: Դրանով է պայմանավորված այն, որ մենք ներկայում բանկային ընդհանուր համակարգից ավելի լավ վիճակում ենք: Խնդիրներ մեզ մոտ էլ են եղել և մենք էլ ենք պահեստավորումներ արել, սակայն դա մեծ գումար չէր և չի ազդել մեր ցուցանիշների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Թառումյանը:

Խոսելով բանկային հանակարգում վարկային տոկոսադրույքների նվազեցման միտումի մասին` «Ամերիաբանկ»-ի ֆինանսական տնօրենն ասաց, որ տոկոսադրույքների փոփոխություն ընդհանուր համակարգում կա, և բոլոր բանկերը իջեցնում են տոկոսադրույքները: «Մենք էլ ենք մեկ տարվա մեջ արդեն երկու անգամ նվազեցրել տոկոսադրույքները, և հատկապես խոշոր վարկառուների համար: Որպես հետևանք վերանայվում են պարտավորությունները: Դեպոզիտների տոկոսադրույքքը մեկ տարում իջեցվել է շուրջ 1 տոկսով, որը կրկին գրավիչ տոկոսադրույք է»,- ասաց նա:

ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 17.8 մլն դրամ: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (20.6 մլն դրամ) ցուցանիշը կրճատվել է 13.6 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]